Ակտիվ հանգիստ Բերկրիում

Հիշարժան

ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զգա քեզ ինչպես տանը

Ակտիվ հանգիստ ցանկացած տարիքի համար

Բերկրի հյուրատանը կարող եք անցկացնել հիանալի ընտանեկան հանգիստ։ Երեխաները կխաղան  հատուկ խաղային տարածքում՝ մինչ մեծահասակներն իրենց հանգստը կվայելեն գեղատեսիլ այգում կամ պատշգամբում։ Միասին կարող եք մասնակցել մշակութային միջոցառումների, ինչպիսիք են՝ խոհարարության վարպետաց դասերը, ունկնդրել հետաքրքիր պատմվածքներ։ Այստեղ կազմակերպվում է հագեցած և անկարկնելի հանգիստ՝ ցանկացած տարիքի այցելուների համար։

Ժամանց

Կենդանի երաժշտություն

Երեկոյան ժամերին այստեղ կարող եք վայելել տեղաբնակ տաղանդավոր երիտասարդների կողմից ներկայցվող կենդանի երաժշտություն և այս կենսուրախ մթնոլորտում հաղորդ լինել հայկական մշակույթին։

Բնությանն ավելի մոտ

Քայլարշավներ

Ծանոթացեք Ենոքավանի զարմանահրաշ լանդշաֆտներին՝ քայլարշավների միջոցով։ Այս էքսկուրսիաները ձեզ կտանեն չքնաղ բնության արահետներով՝ բացահայտելով Տավուշի հարուստ պատմությունն ու շշմեցուցիչ տեսարանները։

էքստրիմի սիրահարների համար

Արշավ սարերում

Արկածների սիրահարների համար Բերկրին կազմակերպում է հետաքրքիր քայլարշավ սարերում։ Այստեղ կբացահայտեք Տավուշի վայրի բնության  թաքնված գանձերն ու հիասքանչ տեսարանները։

Տոնենք միասին

Միջոցառումներ

Բերկրիում կազմակերպվում են սեզոնային միջոցառումներ՝  հայկական ավանդական տոնակատարություններ և հատուկ թեմատիկ հավաքույթներ: Այս իրադարձությունները հիանալի հնարավորություն են զբոսաշրջիկերի հաղորդակցման և տեղական մշկույթին ծանոթանալու համար։

Կատարեք ամրագրում

Ամրագրեք տուր կամ դաս

Մեր մենյուից

Միշտ համեղ գաթա. Վարպետաց դասեր

Եթե ​​դեռ չեք համտեսել Բերկրիի յուրահատուկ գաթան, ապա ամրագրեք գիշերակաց Բերկրիում և ոչ միայն կհամտեսեք, այլև՝ հնարավորություն կունենաք մասնակցելու գաթայի պատրաստմանը։
Սիրով սպասում ենք ձեզ։

Մեր պատկերասրահը

Լավ տրամադրությունն ապահովված է

Պլանավորեք ձեր հանգստը՝ Հայաստանի զարմանահրաշ բնության սրտում

Ակտիվություններ

  • Կենդանի երաժշտություն/Կատարում
    Լրացուցիչ վճար


  • Խոհարարության դաս
  • Շրջայց կամ դաս տեղական մշակույթի մասին
    Լրացուցիչ վճար


  • Զբոսանք
  • Երեկոյան ժամանց
  • Քայլարշավ
  • Խաղահրապարակ