
Ստեղծեք հիշողություններ
Համեղ է, ինչպես տանը։
Հրավիրում ենք ձեզ՝ անմոռանալի վարպետաց դասերի։ Պատրաստելու ենք գաթա, հաց, տոլմա և այլ հայկական ավանդական ուտեստներ։

Բերկրիի հյուրատուն և ռեստորան
Բարի գալուստ մեր վարպետության դասեր:



Հայկական ավանդական հացի, գաթայի և նազուկի վարպետաց դասեր
Վայելեք ձեր պատրաստածը ջերմ և հյուրընկալ միջավայրում։
Լավաշ (Ավանդական հայկական հաց)
Բացահայտեք թոնրի լավաշի պատրաստման հնագույն տեխնիկան՝ մեզ հետ։
Գաթա
Պատրաստեք հայկական հյուրընկալության խորհրդանիշ հանդիսացող գաթան, և ծանոթացեք դրա մշակութային նշանակությանը։
Նազուկ
Սովորեք պատրաստել նուրբ և անչափ համեղ այս խմորեղենը։
Ամրագրեք ձեր տեղն այսօր և հաղորդ եղեք ազգային ավանդույթներին։
100% բնական
Մենք օգտագործում ենք միայն բնական բաղադրիչներ
Մանրամասն
Քայլ առ քայլ ցուցադրում մեր շեֆ խոհարարից։
Ինտերակտիվ
Ընտանիքի և ընկերների հետ հիանալի ժամանակ անցկացնելու հնարավորություն
էկոլոգիապես մաքուր
Թխում ենք փայտի վառարանում՝ անուշ բույր և լավագույն որակ ապահովման համար

Ավանդական գաթա

Տնական հաց

Նազուկ



Գոբելենագործության, կարպետագործության, նկարչության սեմինարներ
Մասնակցեք Բերկրի հյուրատան վարպետաց դասերին՝ հաղորդակցվեք տեղական մշակույթին։ Դասերը նախատեսված են թե՛ սկսնակների, թե՛ արվեստի սիրահարների համար։ Այստեղ համատեղվում են՝ արվեստը, ավանդույթներն ու ինքնաարտահայտումը։
Գոբելենի պատրաստում
Սովորեք գոբելենագործության բարդ արվեստը և տեղացի վարպետների օգնությամբ ստեղծեք ձեր սեփական գործը։
Կարպետագործություն
Բացահայտեք պատմական արմատներ ունեցող արհեստի՝ կարպետագործության տեխնիկան՝, և Ձեզ հետ տարեք սեփական ձեռքերով ստեղծած հայկական մշակույթի մի կտոր։
Նկարչություն
Ստեղծագործեք՝ ներշնչված Բերկրի հյուրատան շրջակա հիասքանչ բնապատկերներից։
Միացեք մեզ՝ ստեղծագործական օր ունենալու համար։
Մանրամասն
Քայլ առ քայլ ուղղորդում մեր վարպետների կողմից։
Ինտերակտիվ
Ընտանիքի և ընկերների հետ հիանալի ժամանակ անցկացնելու հնարավորություն