Բերկրի գինեգործարան
կատարելություն
յուրաքանչյուր շշում
Բերկրի գինեգործարան և հյուրատուն
Պատմական ժառանգության, հյուրընկալության և բարձրորակ գինու խառնուրդ
Տավուշի մարզի գեղատեսիլ Ենոքավան գյուղում գտնվող Բերկրի գինեգործարանն առաջարկում է յուրահատուկ փորձառություն։ Այստեղ համադրվում են հայկական գինեգործության ավանդույթներն ու ժամանակակից հյուրընկալությունը: Այն հիմնադրվել է 2018 թվականին՝ Զառա Մարգարյանի և Դավիթ Ավետիսյանի կողմից։ Բերկրի անվան արմատները տանում են դեպի Արևմտյան Հայաստան՝ գյուղի, որտեղից սկիզբ է առնում Դավիթի նախահոր գինեգործական ժառանգությունը:
Այս ժառանգությունը հիմնաքարային դեր ունի Բերկրիի գինիների արտադրման գործում, որոնցից են՝ սպիտակ չոր «Սպիտակ Անապակ»-ը և երկու կարմիր չոր տեսակ՝ «Կամիր Անապակ»-ը և դրա հնեցված տարբերակը, որը պահվում է կաղնու տակառներում 9-12 ամիս:

Բերկրի գինի
Սպիտակ չոր
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ: Տավուշ
ԽԱՂՈՂԻ ՏԵՍԱԿ: Կանգուն
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ: Հյութեղ և բուրումնավետ մուգ ռուբինի գույնի գինի: Գինու փունջը եզակի է՝ հատապտուղների և համեմունքների ներդաշնակ համադրությամբ: Հարստացված բույր՝ մոշի և ազնվամորու նոտաներով: Հատապտղային համ, փափուկ տանիններ և երկար հետհամ:
ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ: 16°C – 18°C
Բերկրի գինի
Կարմիր չոր
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ: Տավուշ
ԽԱՂՈՂԻ ՏԵՍԱԿ: Կարմրահյութ, Տիգրանի
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ: Հյութեղ և բուրումնավետ մուգ ռուբինի գույնի գինի: Գինու փունջը եզակի է՝ հատապտուղների և համեմունքների ներդաշնակ համադրությամբ: Հարստացված բույր՝ մոշի և ազնվամորու նոտաներով: Հատապտղային համ, փափուկ տանիններ և երկար հետհամ:
ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ: 16°C – 18°C
Բերկրի գինի
Կարմիր չոր ռեզերվ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ: Տավուշ
ԽԱՂՈՂԻ ՏԵՍԱԿ: Կարմրահյութ, Տիգրանի
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ: Հյութեղ և բուրումնավետ մուգ ռուբինի գույնի գինի: Գինու փունջը եզակի է՝ հատապտուղների և համեմունքների ներդաշնակ համադրությամբ: Հարստացված բույր՝ մոշի և ազնվամորու նոտաներով: Հատապտղային համ, փափուկ տանիններ և երկար հետհամ:
ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ: 16°C – 18°C
Կապվեք մեզ հետ
Գինու համտես և էքսկուրսիա
Այցելուները կարող են ուսումնասիրել Բերկրիի գինու գործարանը, որտեղ ավանդական մեթոդները զուգակցվում են ժամանակակից նորարարությունների հետ: Էքսկուրսիայի ընթացքում ներկայացվում է գինեգործության բարդ գործընթացը՝ սկսած խաղողի ընտրությունից մինչև հնեցում: Այցն ուղեկցվում է գինու տեսակների համտեսով։
Կապվեք մեզ հետ
Հարսանիքներ և մասնավոր միջոցառումներ
Իր հիասքանչ տեսարանով ու ջերմ միջավայրով Բերկրին հրաշալի վայր է հարսանիքների, կորպորատիվ միջոցառումների և մասնավոր հավաքույթների անցկացման համար: Հյուրատանը և բացօթյա տարածքներում իրականացվում են մինչև 50 հյուրերի սպասարկում։ Մատուցվում է տեղական թարմ սնունդ։
Կապվեք մեզ հետ
Վարպետության դասեր
Բերկրին պարզապես գինեգործարան չէ, այլ մշակութային կենտրոն: Հյուրերը կարող են մասնակցել վարպետության դասերին, պատրաստել հայկական ուտեստներ, ինչպիսիք են՝ տոլման, գաթան և նազուկը: Գոբելենագործության, գորգագործության, նկարչության սեմինարների ընթացքում ավելի մոտիկից կծանոթանաք տեղական ավանդույթներին: Այստեղ դուք հնարավորություն կունենաք համատեղել ընտանեկան կամ խմբային հանգիսն ուսուցման հետ։
Կատարեք ամրագրում
Ամրագրեք այց գինու արտադրամաս
Մենք ձգտում ենք կայուն զբոսաշրջությանը՝ նպաստելով Ենոքավան համայնքի զարգացմանը։ Այս համատեքստում, միջազգային նախագծերի աջակցության շրջանակներում վերանորոգվել են ընտանեկան հանգստի համար նախատեսված հարմարավետ համարներ և բացօթյա տարածքներ

Մեր պատկերասրահը
Մենք արտադրում ենք բարձրորակ գինիներ
Գինու սիրահարները և նրանք, ովքեր ցանկանում են ավելի մոտիկից ծանոթանալ հայկական մշակույթին, պարտադիր պետք է այցելեն Բերկրի։ Այստեղ կարող եք համտեսել գինու հիանալի տեսականի, սովորել ավանդական ձեռագործ արհեստներ կամ նշել կարևոր իրադարձություններ։ Դուք կունենաք անմոռանալի ճանապարհորդություն՝ դեպի հայկական մշակույթի խորքերը: